Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 
  • Կարկուտը վնասել է ցանքատարածքները

    Կարկուտը վնասել է ցանքատարածքները

    12.05.2013| 20:14
    Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.40-14.10-ը ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:
  • Քննարկվել է գյուղոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագիրը

    Քննարկվել է գյուղոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագիրը

    12.05.2013| 12:48
    ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը իր պաշտոնում վերանշանակվելուց հետո, անցկացրել է նախարարի իր առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցել են նախարարության բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչները: Վարչապետի և նորանշանակ նախարարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագիրը, Սերժ Սարգսյանի կողմից գործադիրի առջև դրված նոր խնդիրներն ու պահանջները:
  • ՀՀ վարչապետ  ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    03.05.2013| 11:58
    Շնորհավորելով Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ` հույս եմ հայտնում, որ առաջիկայում Դուք լուրջ ուշադրություն կդարձնեք և կնպաստեք մեր հայ գիտնականների մշակումները կյանքի կոչելու գործին:
  • Գայլերը հոշոտել են 20 ոչխար

    Գայլերը հոշոտել են 20 ոչխար

    27.04.2013| 15:11
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, այսօր առավոտյան` ժամը 8:58-ին, Լոռու մարզի Դեբեդ գյուղում գայլերը հոշոտել են Ա. Պետրոսյանին պատկանող 20 ոչխար:
  • Շարունակում են ցրտահարվել պտղատու այգիները

    Շարունակում են ցրտահարվել պտղատու այգիները

    27.04.2013| 15:07
    Վայոց ձորի որոշ համայնքներում այս գիշեր ցրտահարության դեպքեր են եղել: Ըստ ԱԻՆ տեղեկությունների՝ ապրիլի 26-ի գիշերը վնասվել են Վայոց Ձորի մարզի Արին և Զեդեա գյուղերի տարածքների պտղատու այգիները: Ջերմաստիճանի խիստ նվազեցում է նկատվել մարզի ողջ տարածքում, հիմնականում վնասվել են այն ջերմոցային կուլտուրաները, որոնք թեթև են ծածկված եղել և վատ պաշտպանված: Ցրտահարվել են կորիզապտուղը և հնդավորները:
  • Ցրտահարությունը դեռ վերջը չէ

    Ցրտահարությունը դեռ վերջը չէ

    26.04.2013| 17:54
    Վերջին օրերին Արարատյան հարթավայրում և հանրապետության նախալեռնային գոտում գիշերային ժամերին արձանագրված ցածր ջերմաստիճանի հետևանքով ցրտահարություններ են դիտվել հիմնականում Արարատի մարզի Արտաշատ, Մասիս և Արմավիրի մարզի Էջմիածին բնակավայրերի առանձին համայնքների ցածրադիր տարածքներում: Նշված համայնքներում ցրտահարությունից տուժել են վաղահաս կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքերն և խաղողի այգիների որոշ հատվածներ:
  • Մարդահամարից պրծանք, մնաց գյուղատնտեսությունը

    Մարդահամարից պրծանք, մնաց գյուղատնտեսությունը

    25.04.2013| 14:27
    Ազգային վիճակագրական ծառայությունը ձեռքերը «քշտած» աշխատում է և այս անգամ որոշել է բազմածավալ ծրագիր իրականացնել գյուղատնտեսությունում։ ԱՎԾ-ի ղեկավար Ստեփան Մնացականյանը նկատեց, որ մարդահամարից հետո նախատեսվող գյուղատնտեսության համատարած հաշվառումը լայնածավալ ծրագիր է։
  • Գյուղնախարարությունը զգուշացնում է`այս գիշեր ցրտահարության վտանգ կա

    Գյուղնախարարությունը զգուշացնում է`այս գիշեր ցրտահարության վտանգ կա

    24.04.2013| 17:14
    ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր հրատապ խորհրդակցություն` նվիրված անցած գիշեր եղանակային կտրուկ փոփոխության հետևանքով հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու առանձին տարածաշրջաններում արձանագրված ցրտահարության դեպքերի գնահատմանը և առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող վտանգի կանխարգելման միջոցառումներին:
  • «Ծիրանենին ավելի քան  6000 տարվա պատմություն ունի»

    «Ծիրանենին ավելի քան 6000 տարվա պատմություն ունի»

    23.04.2013| 12:20
    Հայաստանի սուրբ հողի վրա աճող ծիրանենին ուրույն դեր ու նշանակություն ունի մեր երկրի գյուղատնտեսության համար, քանի որ պտուղը հիմնական բնամթերք է ինչպես վերամշակող, արտահանող կազմակերպությունների, այնպես էլ բնակչության համար: Ծիրանի արտադրության, այգիների կառավարման (հանրապետությունում դրանք շուրջ 10 հազար հեկտար են), ինտենսիվացման, սորտերի ընտրության և գենոֆոնդի պահպանման ոլորտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ: Դրանք լուծելու նպատակով ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ, 2011 թվականի հունիսից գործողության մեջ է դրվել «Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագիրը: «Ո՞րն է ծրագրի հիմնական նպատակաուղղվածությունը կամ առաջնային խնդիրը»,- հարցով սկսեցինք մեր զրույցը ծրագրի ազգային խորհրդատու, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու ՀՈՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
  • «Մեր ծիրանի համային  հատկանիշները չենք փոխելու»

    «Մեր ծիրանի համային հատկանիշները չենք փոխելու»

    16.04.2013| 13:38
    Այսօր նախարարնե՞րն են լարված, թե՞ շատ լրատվամիջոցներ ձանձրացրել կամ էլ սովորեցրել են միևնույն` «կմնա՞ք պաշտոնում» հարցին, չգիտենք։ Բայց մեր զրույցը գյուղնախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ սկսվեց ոչ թե հիշյալ հարցով, այլ իմ մոտենալուն պես նա հստակեցրեց. -ՈՒզում եք հարցնել` մնալո՞ւ եմ պաշտոնում, թե՞ ոչ։